71-ամյա բուժառուն դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց որովայնի սուր ցավերով, ուներ կրկնվող սրտխառնոց և փսխում, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում գրանցվել էր քաշի կորուստ։
Հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ քրոնիկ պանկրեատիտի՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքման հետևանքով ձևավորվել էին քարեր, որոնք փակել էին 12-մատնյա աղիք տանող ծորանները՝ առաջացնելով ենթաստամոքսային գեղձի հյութի և լեղու հոսքի խանգարումներ։
Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի կողմից, բժիշկ Գագիկ Ապրեսյանի մասնակցությամբ իրականացվել է բարդ վիրահատություն՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում
.png)